Բրիտանիայի արքայազն Հարին հետևելով տատի՝ Էլիզաբեթ II-ի օրինակին՝ «փչացրել է» Համագործակցության խաղերի մասնակիցների սելֆին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թագուհին անսպասելիորեն լուսանկարում հայտնվել է Գլազգո մեկնած ավստրալացի մարզուհիների մեջքի հետևում: Ինչ վերաբերում է Հարիին՝ նա «փչացրել է» Նոր Զելանդիայի պատվիրակության անդամների՝ Գորդոն Թիջենսի, Թրևոր Շեյլերի և Գերի Հերմանսոնի լուսանկարը, որի հետևի պլանում երևում է ժպտացող արքայազնը:
Շեյլերին լուսանկարն այնքան է դուր եկել, որ նա այն դարձրել է Facebook-ում իր պրոֆիլի լուսանկարը՝ նշում է թերթը:











































