Monday, 06 07 2026
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Մեռելոցի երկիրը

Մեռելոցը Հայաստանում շարունակում է մնալ ոչ աշխատանքային օր: Հայտնի է, որ անդադար աշխատանքի կարոտ մեր երկրում Մեռելոցը ոչ աշխատանքային օր հռչակելու նախաձեռնությունը պատկանում է Տիգրան Սարգսյանին: Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ կարծես դեմ չէ, որ Հայաստանում տարին 5 օր Մեռելոց նշվի:

Հայաստանի նախագահի, վարչապետի ու նախարարների պաշտոնը զբաղեցնող անձինք ընդհանրապես իրենց պաշտոնավաման ընթացքում փորձում են ամեն կերպ երևալ աստվածավախ, եկեղեցասեր, նրանք այցելում են տարբեր եկեղեցական միջոցառումների, նրանց միջոցառումներին այցելում են բարձրաստիճան տարբեր եկեղեցականներ: Կրոնը կամ ավելի ճիշտ կլինի ասել` եկեղեցին, դարձել է Հայաստանի իշխանության քաղաքականության ակտիվ մասերից մեկը: Խոսքն, իհարկե, արտաքին մասին է վերաբերում, քանի որ ներքին իմաստով այդ իշխանության քաղաքականության մեջ այն գրեթե գոյություն չունի, կամ գոյություն ունի բոլորովին այլ կրոն, որի առանցքում նյութն է, ոչ թե հոգին, կամ նյութի հոգին:

Ամենևին չենք ուզում կասկածի տակ առնել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հավատն առ Աստված, չենք ուզում քննել նրանց հավատը: Բայց բավական է քննել նրանց գործերը, ու այստեղ ակնհայտորեն հակասություններ են առաջանում այն աստվածավախ և եկեղեցասեր կերպարների միջև, որով այդ մարդիկ փորձում են հասարակությանը ներկայանալ: Այն համակարգը, որ գլխավորում են այդ մարդիկ, և որը իշխում է Հայաստանում, կոռումպացված է ոտքից մինչև գլուխ: Այդ կոռումպացվածությունը զգալի մասով ընդունում են նաև դրա առաջնորդները, բայց, չգիտես ինչու, ունենալով լծակներ կոռուպցիայի դեմ պայքարի համար` այդ առաջնորդները դեռ որևէ խոշոր կոռուպցիոն սխեմա չեն բացահայտել` մանր ձկներին որսալուց բացի:

Ավելին` այդ առաջին դեմքերի լուռ կամ բացահայտ հովանավորությունն են վայելում մարդիկ` քրեական, թաղային հեղինակություններ, օլիգարխներ, որոնք իրենց կյանքն ու բարեկեցությունը կառուցել են, մեղմ ասած, անաստվածային օրենքների, հասկացությունների կիրառմամբ` հաճախ նաև կանգ չառնելով մերձավորի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի, մինչև անգամ նրան կյանքից զրկելու փաստի առաջ:

Ինչպե՞ս կարելի է գնալ եկեղեցի և պատարագի մասնակցել, իսկ հետո մասնակցել, ասենք, նախընտրական որևէ հավաքի և կոչ անել ձայն տալ այս կամ այն թաղային հեղինակության կամ օլիգարխի օգտին: Ինչպե՞ս, ինչո՞վ է պայմանավորվում այդ պարադոքսը, եթե ոչ կեղծիքով: Եվ որտե՞ղ է կեղծում իշխանությունն իր առաջին դեմքերով` եկեղեցո՞ւմ, թե՞ նախընտրական կոչերում: Իսկ գուցե կեղծիքն ամենուր է: Դժվար է ասել. պարզ է մի բան, որ այդ ամենի հետևանքով հեղինակազրկվում է շատ հոգևորականների, մեղմ ասած, օլիգարխահաճո վարքի հետևանքով առանց այդ էլ հանրային վարկի զգալի կորուստներ կրող եկեղեցին, որ սկսում է ընկալվել որպես իշխանության շղարշներից մեկը: Մինչդեռ, Հայ Առաքելական եկեղեցին մի կառույց է, որն ունի պետական, հասարակական և ազգային հարցերին օգտակար լինելու համակարգային զգալի ռեսուրսներ, և առնվազն ցավալի է, իսկ ընդհանրապես գուցե նույնիսկ հանցավոր, որ այդ ռեսուրսները ծառայեցվում են ոչ թե պետությանը, հասարակությանը, այլ իշխող խմբին:

Սա իսկապես լուրջ խնդիր է, իսկ Մեռելոցի օրերը աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելը ընդամենը ածանցյալ մի դրվագ, որը հետևանք է առավել խոշորածավալ և խորքային մի երևույթի: Ընդ որում, երբ լուծվեն այդ առավել խորքային խնդիրները, միգուցե Մեռելոցի հարցերը նույնիսկ դադարեն հետաքրքրել հանրությանը, քանի որ դրանց հանդեպ ներկայիս ուշադրությունն էլ թերևս պայմանավորված է ընդամենը նրանով, որ հանրության մոտ ենթագիտակցական ընդվզում կա իշխանության և եկեղեցու որոշ հայրերի միջև առավել խոշոր և խորքային այդ գործարքի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում