ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավարի Դեբի Վասերման Շուլցին կոչ է արել մնալ իր պաշտոնում: Ինչպես հայտնում է Reuters-ը, նման քայլը կոչված է արտահայտելու նախագահի երախտագիտությունը Շուլցին՝ ընտրարշավի ժամանակ ներդրած ջանքերի համար: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում դեմոկրատներին հաջողվել է մեծացնել վերահսկողությունը Սենատի նկատմամբ, ընդլայնել ներկայացուցչությունը Ներկայացուցիչների պալատում և հաղթել նախագահի ընտրություններում:
Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի հունվար 22-ին, Վաշինգտոնում: Փորձագետները կարծում են, որ կուսակիցները աջակցություն կհայտնեն Օբամայի խնդրանքին՝ թողնելու Շուլցին կուսակցության ղեկավարի պաշտոնում ևս 4 տարի:
Շուլցի հայրենի նահանգը Ֆլորիդան է: Նախագահական ընտրություններում Ֆլորիդան «տատանվող» նահանգ էր, սակայն արդունքում հաղթանակը բաժին հասավ Օբամային:







































