Եվրահանձնաժողովի նոր կազմում կարող է հայտնվել ֆինանսական շուկաների հարցերով եվրահանձնակատարի պաշտոն: Այս մասին հաղորդում է գերմանական Wirtschaftswoche թերթը:
«Եվրահանձնաժողովի ապագա ղեկավար Ժան Քլոդ Յունքերը ցանկանում է ստեղծել ֆինանսական շուկաների սեփական գերատեսչությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրի խոսքերով` Յունքերին աջակցել է Գերմանիայի կառավարությունը: Բացի այդ, Գերմանիայի իշխանություններն ընդգծել են, որ տվյալ պաշտոնն օգտակար կլինի եվրոպական բանկային միության ստեղծման ֆոնին:







































