Ուկրաինա-մոլդովական սահմանի մերձդնեստրյան հատվածում սկսել են 450 կիլոմետրանոց խանդակի կառուցումը, փոխանցում է Ukrinform-ը:
Խանդակի լայնությունը կլինի 3,5, իսկ խորությունը՝ 2-3 մետր: Միջինը խանդակն «աճում» է շաբաթական 2,5 կիլոմետրով:
Սահմանի ինժեներական ամրապնդման աշխատանքները տարվում են ծանր տեխնիկայի և մաքսանենգ բեռների արգելափակման նպատակով:
Ուկրաինայի պետական սահմանային ծառայության Հարավային տարածքային կառավարման մամլո ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն հայտնել է, որ առաջին 5 կիլոմետրն արդեն փորված է: Աշխատանքները տարվում են շուրջօրյա:









































