ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 3 երեխա է մահացել այն բանից հետո, երբ տոնավաճառում վրանին է բախվել ամենագնաց՝ հայտնում է The Mirror-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի փողոցներից մեկում, երբ կինը իր 7, 10 ու 15 տարեկան երեխաների հետ միրգ է գնել բարեգործական տոնավաճառում: Հենց այդ ժամանակ էլ վրանին բախվել է մեքենան, որը վարել են րոպեներ առաջ այն գողացած 2 անձինք: Կասկածյալները կարողացել են հեռանալ դեպքի վայրից:
Երեք երեխաները մահացել են, իսկ նրանց մայրը տեղափոխվել է հիվանդանոց:









































