Google որոնողական պորտալը իր գլխավոր էջը ձևավորել է «Կանդինսկու ոճով»` նվիրելով ռուս մեծ նկարիչ-տեսաբանի ծննդյան 146-ամյակին, հաղորդում է BBC-ն:
Վասիլի Կանդինսկին ծնվել է 1866 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում: Մեծացել և սովորել է Օդեսայում:
Նա համաշխարհային ճանաչում է ստացել որպես աբստրակցիոնիզմի հիմնադիր:
Վերջերս Վասիլի Կանդինսկու կտավներից մեկը Նյու Յորքում Christie’s աճուրդի ժամանակ վաճառվել է գրեթե 23 միլիոն դոլարով:









































