1908թ. հուլիսի 26-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում ստեղծվեց Հետախուզությունների դաշնային բյուրոն (Federal Bureau of Investigation, FBI): Այս մասին հայտնում է calend.ru-ն: Այն ներկայիս անունը ստացել է 1935թ.:
ՀԴԲ-ն ընդգրկված է արդարադատության նախարարության համակարգում և ենթարկվում է գլխավոր դատախազին: ՀԴԲ-ի պաշտոնական նշանաբանն է՝ «հավատարմություն, քաջություն, ազնվություն»:
ՀԴԲ-ի գործունեության հիմնական ոլորտներն են՝ ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, հակահետախուզական աշխատանքները, թմրաբիզեսի և անհատի նկատմամբ ծանր հանցագործությունների դեմ պայքարը, քաղաքացիական իրավունքների խախտման հետաքննությունները:
ՀԴԲ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Վաշինգտոնում (Կոլումբիա շրջան, ԱՄՆ)՝ Էդգար Հուվերի անվան շենքում:









































