Artsakhpress.am-ը գրել է.
Ինչպես հայտնի է, օրեր առաջ Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը. նրան մեղադրանք է ներկայացված ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ 2008թ. Արցախում կայացած «Մեծ հարսանիքի» մասնակից զույգերն այդ կապակցությամբ դիմել են ՌԴ պատկան մարմիններին՝ պահանջելով ազատ արձակել մեծ բարերարին:
Հանրագրում ասվում է.
Մենք՝ 2008թ. Լևոն Հայրապետյանի նախաձեռնած «Մեծ հարսանիքի» 674 զույգերս, անգնահատելի ենք համարում արցախցի մեծ բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ թե՛ մեզ ու մեր զավակներին հովանավորելու, թե՛ բազմաթիվ այլ խոշոր ծրագրերի տեսքով: «Մեծ հարսանիք» ծրագրի շրջանակներում Արցախում կազմավորվել է 674 ընտանիք, և համարյա 6 տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 1200 ծնունդ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում







































