Ամերիկացի դեռահասը, ով փորձել է շուրջերկրյա թռիչք իրականացնել համաշխարհային ռեկորդ սահմանելու համար, զոհվել է Խաղաղ օվկիանոսի վրա օդանավի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
17-ամյա Հարիս Սուլեմանի դին արդեն հայտնաբերվել է: Փրկարարները շարունակում են փնտրել նրա հորը, ով գտնվել է օդանավում:
Հայր ու որդի, ուղևորվելով շուրջերկրյա ճանապարհորդության, նպատակ ունեին գումար հավաքել բարեգործական կազմակերպության համար, որը դպրոցներ է կառուցում Պակիստանում: Նշենք, որ հայրը ծագումով եղել է Պակիստանից:













































