Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը, երեկ երեկոյան հանդես գալով Ռամալլայում նիստի ժամանակ, հայտարարել է, որ «ղեկավարությունը ջանքեր է գործադրելու, որ դադարեցնի ագրեսիան Գազայի հատվածում»,- հայտնում է Arutz Sheva-ն:
Շարունակելով պնդել, թե Իսրայելն իր գործողությամբ Գազայում խախտել է բոլոր միջազգային օրենքները, նա ընդգծել է. «Մենք հետապնդելու ենք մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մեղավորներին, մինչև որ նրանք պատժվեն»:
Աբասը հայտարարել է, որ Իսրայելի նպատակը եղել է «խափանել ներքին միասնությունը և ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարը, սակայն մենք պետք է շարունակենք գործել նույնկերպ»:
«Մենք չունենք ինքնաթիռներ ու հրանոթներ, սակայն մենք ունենք արդարություն»,- ասել է նա:
«Ոչ ոք իրեն անվտանգ չի զգա ամբողջ աշխարհում, մինչև պաղեսինցի ժողովուրդը դա չզգա»,- նշել է Աբասը:







































