Shamshyan.com-ը գրել է.
Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Կոթի գյուղի բնակիչ, 21-ամյա Սամվել Ոսկանյանը Կոթի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mercedes մակնիշի 34 MF 090 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մետաղյա արգելապատնեշներին, այնուհետ՝ գազի խողովակաշարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ոսկանյանը տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի և դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:









































