Իրանը կատարում է ուրանի հարստացված հեքսաֆտորիդի պաշարների կրճատման իր պարտավորությունները՝ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ պայմանավորվածությունների շրջանակում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ԱԷՄԳ-ի ամենամսյա զեկույցին:
ԱԷՄԳ-ը նշել է, որ Իրանը, համաձայն պայմանավորվածությունների, մասնավորապես գործարկել է օբյեկտ՝ հարստացված հեքսաֆտորիդի մի մասն ուրանի օքսիդի վերամշակելու համար:
Բանակցությունների 6-րդ ռաունդի արդյունքներով հայտարարվել է մինչև նոյեմբերի 24-ը բանակցությունների երկարացման մասին: Նախկին պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը պետք է մինչև հուլիսի 20-ը մշակեին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր:








































