ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման հարցով մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում գտնվում է Կատարում, հանդիպել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ և կրկին հայտարարել հրադադարի անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Պան Գի Մունը նշել է, որ սպասում է Աբասի հետ նոր հանդիպման, որի ընթացքում նրանք «կշարունակեն քննարկումները և խաղաղ կարգավորման ուղիների որոնումները»:









































