Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինը առաջատար է ամերիկյան Time առցանց քվեարկությունում, որի արդյունքում պետք է անվանվի «Տարվա մարդը»: Նա առաջ է անցնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, Սիրիայի նախագահ Բաշար Ասադից և հարավկորեական սենսացիա` ռեփեր Psy-ից:
«Տարվա մարդը» վերջնականապես կհայտարարվի դեկտեմբերի 14-ին: Այժմ Կիմ Չեն Ինը ավելի քան 1,5 մլն ձայն ունի` այն դեպքում, երբ Օբաման միայն 60 հազար:
Կիմ Չեն Ինին հաջորդում է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին՝ 343 հազար ձայնով:
Կիմ Չեն Ինը, ով 30 տարեկան է, դարձել է ԿԺԴՀ առաջնորդ հոր մահվանից հետո՝ 2011թ.-ի դեկտեմբերին: Նրա օրոք երկրում արմատական բարեփոխումներ տեղի չեն ունենում, սակայն ակնհայտ են փոփոխությունները: Էստրադայում հայտնվեցին կարճ շրջազգեստներով երգիչներ, իսկ առաջնորդը ամենուրեք հայտնվում է նորաձև հագնված նախկին երգչուհի տիկնոջ ուղեկցությամբ:










































