Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ հումանիտար զինադադարը մեկ ժամով երկարացնելու մասին, Twitter-ում հայտնել է ՑԱԽԱԼ-ը: Այս մասին է գրում Gazeta.ru-ն:
«Մենք Շիջայայի շրջանում «հումանիտար զինադադարը» մեկ ժամով կերկարացնենք: Սակայն ՀԱՄԱՍ-ը հրաձգությունը շարունակում է այն պահից սկսած, երբ Իսրայելը Կարմիր խաչի միջոցով համաձայնեցրեց զինադադարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր ՀԱՄԱՍ-ի պատճառով զինադադարի դադարեցման մասին:
Ի սկզբանե երկու ժամանոց հումանիտար զինադադարը պետք է շարունակվեր տեղական ժամանակով ժամը 13:30-15:30-ը:








































