Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավարությունը ծրագրում է սեփական հեռուստաալիք ստեղծել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով կազմակերպության մամլո ծառայությանը:
Հայեցակարգի և հեռուստաալիքի ստեղծման հետ կապված այլ հարցեր մանրամասն կքննարկվեն կազմակերպության արտահերթ նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ը Մոնակոյում:
«ՄՕԿ ներկայացուցիչներն առաջիկա ամիսների ընթացքում կկապվեն բոլոր հետաքրքրված կողմերի հետ՝ շարունակելու համար հայեցակարգի մշակումը»,- նշվում է ՄՕԿ ղեկավար Թոմաս Բախի հայտարարության մեջ:
Ըստ ՄՕԿ-ի՝ այդ հեռուստաալիքի ստեղծումը կնպաստի Օլիմպիական խաղերի անցկացման միջև ընկած ժամանակահատվածներում օլիմպիական սպորտաձևերի առաջընթացին:









































