2013 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ պատգամավորներից ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել։ Այսօր ՀՀ կառավարությունը նիստում հավանություն տվեց հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2013 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարված փոփոխություններին, նախագծի քննարկման արդյունքում կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին։
Ֆինանսների նախարարին հանձնարարվել է հավանության արժանացած փոփոխությունների լրամշակված տարբերակն ամփոփաթերթիկի հետ միասին ներկայացնել կառավարության աշխատակազմ, որն էլ կապահովի այդ փաստաթղթերի ներկայացումը ՀՀ Ազգային ժողով (նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ)։









































