Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Սփյուռքահայ գործարարի շենքի թալանին մասնակցել է նաև սնանկության գործով կառավարիչը

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր այսօրվա որոշմամբ օրինական ճանաչեց նաև սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերությունից 13 այլ բնակարանների օտարման պայմանագրերը: Իսկ շենքից այս բնակարաններն օտարվել էին ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի ձեռքով:

Ամերիկահայ գործարարն այսօր վերաքննիչում պահանջում էր անվավեր ճանաչել բնակարանների օտարման հերթական ապօրինի պայմանագրերը, քանի որ լինելով պարտատեր, տեղեկացաված չի եղել կառավարչի կողմից իր գույքի ապօրինաբար գույքագրման, գնահատման, դատարանի անհիմն որոշման մասին: Սփյուռքահայ գործարարը տեղեկացված չի եղել նաև պայմանագրերի կնքմանը, իսկ դրանք նրա պնդմամբ` իրենից գաղտնի և ապօրինի են իրականացվել:

Հիշեցնենք, որ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը սնանկ էր ճանաչվել 2010 թվականին, իսկ սնանկության գործով կառավարիչ էր նշանակվել Հրանտ Ղամբարյանը: Գործի դատաքննությամբ ու ներկայացված փաստերով դատարանը պարզել ու հաստատված է համարել, որ Հրանտ Ղամբարյանի կողմից կնքվել են Մաշտոցի 33/1 շենքի համապատասխան անշարժ գույքերի օտարման գործարքներ: Այս գործարքները դեռ առաջին ատյանի դատարանում վիճարկվել են սնանկության գործով հաստատված պահանջատերերի վերջնական ցուցակում ընդգրկված անձանց` Էդմոնդ Խուդյանի և Աշոտ Աբրահամյանի կողմից:

Դատարանը պարզել է ու հաստատված է համարել, որ պատասխանող սնանկության գործով կառավարիչ Հ. Ղամբարյանի 2011թ.-ին կնքվել են անշարժ գույքի օտարման պայմանագրեր, այն դեպքում, երբ նշված գույքերը եղել են գրավադրված «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերությունում: Մասնավորապես` «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի և մոտ 13 գնորդների միջև կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով վաճառվել են Մաշտոցի 33/1 բազմաֆունկցիոնալ շենքի հասցեում գտնվող տարածքները: Սակայն դատարանը սնանկության գործով կառավարչի այս քայլերում այնուհանդերձ ոչ մի հակաօրինական քայլ չի տեսնում և հետևաբար այսօր էլ մերժեց սփյուռքահայ գործարարի բողոքը:

Գործարարի համոզմամբ` պայմանագրերը կնքելիս, ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը, քաջատեղյակ լինելով, որ ցուցակում նշված անշարժ գույքերի «վաճառքի գումարները» չեն վճարվել, նոտարական գրասենյակում կեղծ հայտարարություն է տվել առ այն, որ, իբր, վերը նշված գումարներն արդեն իսկ վճարված են: Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` միևնույն ժամանակ, նոտար Աիդա Աբրահամյանն էլ, քաջատեղյակ լինելով Մաշտոցի 33ա և 33/1 հասցեների տարածքների օտարման գործարքների մանրամասներին /2010թ.-ին նույն հասցեի բնակարանների և տարածքների օտարման ՙանփող գործարքներին՚/, ձեռքի տակ չունենալով պայմանագրերով գումարները վճարված լինելու վերաբերյալ ապացույցներ, 21.05.2011թ.-ին` շաբաթ օրը վավերարացրել է անշարժ գույքի առուվաճառքի առնվազն 13 Պայմանագրերը, որոնց հետ կապված ենթադրվում է, որ ՙգնորդների կողմից՚ պետք է նաև համապատասխան վճարումներ արված լինեն նոտարի հաշվեհամարին:

Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` վերաքննիչ բողոքի քննության համար անհրաժեշտ է պատասխանել միայն հետևյալ իրավական հարցին. «Արդյոք սնանկության վարույթում սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանի գույքի օտարման (առուվաճառքի) պայմանագրի կնքման դեպքում պարտադիր չէր գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին. եթե այո, ապա` ինչ իրավական հետևանքի է հանգեցնում տվյալ պարտականությունը չկատարելը»,- ասում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը և հավելում, որ դատավորը անտեսել է, որ առուվաճառքի գործարքներն իրականացվել են սնանկության վարույթի շրջանակներում, ընդ որում պարտապանին ի պաշտոնե ներկայացնող սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի, ոչ թե բնակարանի սեփականատիրոջ կողմից: Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով դատարանն այսօր ընդհանրապես իր բողոքին չի անդրադարձել և հրապարակել է պարզապես 2011 թվականի մայիս ամսին հրապարակված որոշման Copy/paste արված տարբերակը, այն դեպքում երբ բողոքը դրա հետ ընդհանրապես անչություն չի ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում