Հայտնի հույն ձեռնարկատեր, խոշոր շինարարական ընկերության սեփականատեր Բաբիս Վովոսը ձերբակալվել է տնտեսական հանցագործությունների համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հունական «Սքայ» հեռուստաալիքը:
Տնտեսական դատախազը 70-ամյա ձեռնարակատիրոջ դեմ մեղադրանք է ներկայացրել երեք կետով, որոնց համաձայն՝ նա պետությանը պետք է վճարի 1 միլիոն 10 հազար եվրո:
«Բաբիս Վովոս» ընկերության տեղեկատվության համաձայն՝ ընկերության սեփականությունը կազմում է 200 հազար ք.մ մակերեսի վրա գտնվող 1.2 միլիարդ եվրո արժողությամբ անշարժ գույք: 2008 թ. ճգնաժամից հետո ընկերությունում սկսվեցին ֆինանսական բարդություններ, իսկ 2012 թ. այն սնանկության մասին հայտ ներկայացրեց:
Բաբիս Վովսի կողմից ստեղծված և իր անունը կրող շինարարական ընկերությունը մի շարք հայտնի շինություններ է կառուցել Աթենքում:









































