ՆԱՏՕ-ի հրամանատարության և Թուրքիայի ռազմական մասնագետներից կազմված համատեղ խումբը թուրք-սիրիական սահմանին ուսումնասիրել է Patriot զենիթահրրթիռային համալիրների տեղակայման հարթակը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Խումբը պետք է իր խոսքն ասի համալիրների տեղակայման վայրի և մարտկոցների թվաքանակի վերաբերյալ,- մեջբերվում է եվրոպական ռազմական աղբյուրը,- այդ հարցերով վերջնական որոշումը համատեղ կընդունեն Թուրքիայի կառավարությունն ու ՆԱՏՕ-ի հրամանատարությունը»:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այսօր ընդգծել են, որ Թուրքիայի հարավում համալիրների տեղակայումը կծառայի Սիրիայի կողմից հրթիռային հարաձակում թույլ չտալուն:
Բրիտանական ռազմական վերլուծաբանները նշում են, որ վերջին օրերին սիրիական զինված ընդդիմությունը սկսել է կանոնավոր և հզոր հարձակումներ իրականացնել Սիրիայի ռազմաօդային ուժերի բազաների վրա, որպեսզի Սիրիային զրկի լայնածավալ օպերացիա իրականացնելու հնարավորությունից: Վերջին օրերին ընդդիմությունը երկրի հյուսիսի և հարավի ավիաբազներում ռադարներ է ոչնչացրել:







































