Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Walmart-ը չեղյալ է հայտարարել մատակարարի հետ պայմանագիրը Բանգլադեշի հրդեհի պատճառով

Walmart ամերիկյան հանրախանութների ցանցը խզել է հարաբերությունները մատակարարի հետ, որը պատվերներ էր բացել Բանգլադեշի գործարանում: Նոյեմբերի 24-ին այդ գործարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ:

Ինչպես հաղորդում է France-Presse-ը, Walmart-ը հայտարարել է, որ մատակարարն առանց պատվիրատուի համաձայնության ենթակապալառու է վարձել: Հանրախանութների ցանցը խոստացել է բարձրացնել Բանգլադեշի տեքստիլ ձեռնարկություններում հրշեջ անվտանգությունը:

Նոյեմբերի 26-ին Walmart-ն ընդունել է, որ որոշ պատվերներ է բացել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում գտնվող Tazreen Fashion գործարանում:

Շաբաթ օրը տեղի ունեցած գործարանի հրդեհից հետո պարզվել է, որ Tazreen Fashion գործարանում արտադրվել է արևմտյան ապրանքանիշների հագուստ, ներառյալ Walmart-ին պատկանող Faded Glory ապրանքանիշը:
Գործարանի պատվերների թվում եղել է նաև ENYCE ապրանքանիշը, որի սեփականատերը ամերիկացի ռեփեր Շոն Կոումզն է: Վերջինս նախկինում հայտնի էր Փաֆ Դեդի, իսկ այժմ՝ Դիդի անվամբ:

Նշենք, որ նոյեմբերի 27-ը Բանգլադեշում պաշտոնապես հայտարարվել է սգո օր, ինչի կապակցությամբ փակ են երկրի արտադրական ձեռնարկությունների մեծ մասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում