Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր այցելելու է Ուկրաինա: Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սաակաշվիլին մասնակցելու է դիվանագիտական ակումբին որի թեման լինելու է «Տարածաշրջանը խաչմերուկում. Ուկրաինայի և Վրաստանի եվրոպական հեռանկարները»:
Այդ միջոցառումը կազմակերպել է պատգամավոր Արսենիա Յացենյուկի «Բացի՛ր Ուկրաինան» հիմնադրամը: Իրենց ելույթներում Սաակաշվիլին և Յացենյուկն ուշադրություն են հրավիրելու ԵՄ-ի հետ Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունների, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի զարգացման գործընթացում Եվրոպայի դերակատարության վրա:









































