Կինոյում դերի համար շատ աստղեր ստիպված են եղել սափրել գլուխները։ Էնն Հեթեուեյը «Թշվառները» ֆիլմում խաղալու համար հրաժարվել է իր երկար մազերից և շատ անգամներ զղջացել է դրա համար:
Ֆիլմում Էննը խաղում է Ֆանտինայի դերը, ով պետք է մարմնավաճառությամբ զբաղվի՝ դստերը կերակրելու համար։ Դերն էլի զոհողություններ է պահանջել. Էննը ստիպված է եղել մի քանի կիլոգրամով նիհարել: Դերասանուհին, ով վերջերս փայլում էր Vogue US-ի էջերում, մազերը կտրելուց հետո ցնցվել է: «Ես կարծես իմ գեյ-եղբայրը լինեի»,– ասել է նա: Սակայն «Թշվառները» ֆիլմում դեր ստանալը շատ կարևոր էր դերասանուհու համար: Էննը պատմել է. «Ես գիտեի, թե դա ինչքան կարևոր է իմ մոր համար, նա այնքան լավ գիտի այդ ստեղծագործությունը: Ես շատ էի վախենում, որ չեմ ստանա այդ դերը և կհիասթափեցնեմ նրան»:
Սակայն նիհարությունը Էննին քիչ է անհանգստացնում: Նրան նույնիսկ դուր է գալիս դիետան, որը, դերասանուհու խոսքերով, կարծես թեթևացնում է իրեն: Սակայն կարևոր է, որ Էննը չտարվի դրանով և չլրացնի հայտնի անորեքսիկների շարքը:









































