Երկու մարդ է զոհել, 444 վիրավորվել, 329 ձերբակալվել. նման արդյունքների են հանգեցրել Եգիպտոսում անցած օրվա ակցիաները, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Եգիպտացիները բողոքում են նախագահ Մուհամմեդ Մուրսիի հռչակագրի դեմ, ով իրեն դատական իշխանության լիազորություններ է վերագրել:
Ոստիկանությունը Կահիրեում զանգվածային ձերբակալություններ է սկսել: Ձերբակալվել է 329 մարդ: Ցուցարարների հետ բախումների ժամանակ վիրավորվել է 199 ոստիկան:
Կահիրեում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը`Կահիրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:







































