Իսպանական հեղինակավոր AS-ը տեղեկացնում է, որ երեքշաբթի ռուս ֆուտբոլիստ Դենիս Չերիշևը կարող է իր առաջին՝ դեբյուտային խաղն անցկացնել մադրիդյան թիմի առաջին թիմում «Արքայական գավաթ»-ի՝ «Ալկոյանո»-ի դեմ պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին հանդիպմանը «Ռեալ»-ը հաղթեց 4:1 հաշվով:
Հատկանշական է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստացել է Չերիշևին մոտ ապագայում հանդես գալու հնարավորություն ընձեռել:







































