Աֆղանստանի արևելքում ընթանում են բողոքի ցույցեր Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողության դեմ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ցույցերին մասնակցում է մի քանի հազար ուսանող:
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ ցուցարարներն այրում են քրիստոնեական խաչեր, Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները: Արգելափակվել է Նանգարհար մարզի մայրաքաղաք Ջելալաբադ տանող մայրուղին:
Բացի Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունից, ցուցարարները բողոքում են նաև Պակիստանի կողմից միջսահմանային հրթիռային գնդակոծությունների և աֆղան զինծառայողի նկատմամբ սահմանված մահապատժի դեմ, որը մեղադրվում է վեց ֆրանսիացի զինծառայողների սպանության մեջ:









































