Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի Սահմանադրական հռչակագրի դեմ բողոքի զանգվածային ցույցերն աստիճանաբար ընդգրկում են երկրի ամբողջ տարածքը: Անկարգությունների հետևանքով տուժածների թիվն անցել է 500-ից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
«Մուսուլման եղբայրներ»-ի կողմնակիցների և հակառակորդների միջև դաժան բախումներ են տեղի ունեցել Եգիպտոսի Ղարբիյա մարզի Տանտա քաղաքում, որի հետևանքով տուժել է շուրջ 20 մարդ:
Նախօրեին Դամանհուր քաղաքում սպանվել է 15-ամյա պատանի: Ինչպես հաղորդվել է, նա զոհվել է՝ պաշտպանելով «Մուսուլման եղբայներ»-ի շտաբ-գրասենյակը:
Քաղաքում անկարգությունները ծագել են այն բանից հետո, երբ ցուցարարների մի խումբ փորձել է գրավել «Մուսուլման եղբայներ»-ի տեղի ներկայացուցչությունը:
Նոյեմբերի 27-ին և՛ ընդդիմությունը, և՛ «Մուսուլման եղբայրներ» շարժումը պատրաստվում են կազմակերպել «միլիոնների երթ»: Շատերը մտավախություն ունեն, որ նման ակցիաների անցկացումը կհանգեցնի նոր անկարգությունների և բռնության:









































