«Հյուսիսային հոսք» գազատարով Մեծ Բրիտանիա ուղղակի գազամատակարարումները կարող են սկսվել 2016թ., գրում է Wall Street Journal պարբերականը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բրիտանական BP-ի ու ռուսական «Գազպրոմի» գլխավորած ընկերությունների կոնսորցիումի միջև գազամատակարարման հարցով բանակցությունները գտնվում են նախնական փուլում:
«BP-ն անցկացրել է որոշ բանակցություններ՝ քննարկելու նախագծի տնտեսական ու տեխնիկական կողմերը, սակայն բանակցությունները նախնական են»,- պարբերականին հայտնել է բրիտանական ընկերության ներկայացուցիչը:
«Հյուսիսային հոսք»-ը (Nord Stream) գազատար է, որն ուղղակիորեն միացնում է Ռուսաստանն ու Գերմանիան:
«Հյուսիսային հոսքի» նպատակային շուկաներն են՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Դանիան ու այլ երկրներ:
«Հյուսիսային հոսքի» մաժորիտար բաժնետերը «Գազպրոմ» ԲԲԸ-ն է, որին պատկանում է նախագծի բաժնետոմսերի 51%-ը:







































