Կիրակի հեռախոսազրույց է տեղի ունեցել Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Մաշաալը երախտագիտություն է հայտնել թուրք վարչապետին՝ Իսրայելի և պաղեստինցիների միջև հրադադարի ձեռք բերման գործում ներդրման համար:
Նրա խոսքով՝ պաղեստինցի ժողովուրդը երբեք չի մոռանա Էրդողանի ներդրումը Գազայի հատվածում խաղաղության նվաճման գործում:









































