Շաբաթ օրը Հունաստանի ոստիկանությունը հայտարարել է մեծ աղմուկ բարձրացրած թանգարանի կողոպուտի գործի բացահայտման մասին: Այս գործով ձերբակալվել են տեղի երեք բնակիչներ, որոնք մեղադրվում են ընթացիկ տարվա փետրվարին Օլիմպիայի հնէաբանական թանգարանից 77 ցուցադրանմուշ գողանալու համար, հաղորդում է RIA Novosti-ն:
Ոստիկանությունը դուրս է եկել կասկածյալների հետքի վրա, երբ վերջիններս 1.5 միլիոն եվրոյով սև շուկայում փորձել են վաճառել գողացված ամենաթանկարժեք ցուցադրանմուշներից մեկը` մ.թ.ա. 15-րդ դարի մատանի: Սակայն «գնորդները», որոնց հետ բանակցություններ են վարվել, եղել են ոստիկաններ և կասկածյալները ձերբակալվել են:
Հաղորդվել է, որ Էլիդայում, որտեղ տեղակայված է Օլիմպիան, հայտնաբերվել են նաև մյուս գողացված ցուցադրանմուշները:
Հունաստանի իշխանությունները հանցագործության բացահայտումն անվանել են կարևոր հաջողություն: Կազմակերպված հանցագործության դեմ պայքարում:









































