ԱՄՆ-ի Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է վառելիքի վաճառքի սահմանափակումները հանելու մասին, որոնք մտցվել էին «Սենդի» փոթորկի պատճառով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Բլումբերգի խոսքերով` ավտոլցակայանների 85%-ն արդեն աշխատում է նահանգային ռեժիմով և ներկա պահին քաղաքը վառելիքի պակասություն չունի: Քաղաքապետը նշել է, որ մոտ ժամանակներս բենզինի և դիզելային վառելիքի պաշարները կշատանան:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում վառելիքի վաճառքի սահմանափակումներ էին մտցվել նոյեմբերի 9-ին: Իշխանությունները ստիպված էին սահմանափակել վառելիքի վաճառքը «Սենդի» փոթորկի հետ կապված նավթարդյունաբերական գործարանների փակվելու պատճառով:







































