ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը Aravot.am-ի հարցին` Ձեզ համար ընդունելի՞ է, որ այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը, առաջադրվել-չառաջադրվելը և շատ հարցեր քաղաքական դաշտում կախված են ԲՀԿ-ից` պատասխանեց.
«Գիտեք, լռություն կա, որ ոսկե խոսք արժե: Հիմա այդ տարբերակն է: Լռությունը տալիս է հնարավորություն` ավելի ճիշտ որոշում կայացնելու: Կարծում եմ` լռությունից հետո կգա խոսելու ժամանակը, և այդ ժամանակ կբացահայտվեն շատ ու շատ հարցեր»:









































