Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

«Քեզ տղեդ ա մորթելու». Չարբախում փեսան անխնա սպանել էր աներձագին, ծանր վիրավորել նրա աներորդուն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Յուրիկ Թադևոսյանի գործի դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի մարտի 9-ին, ժամը 22-ի սահմաններում 51-ամյա Յուրիկ Թադևոսյանը Ներքին Չարբախի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող խորտկարան է մտել և տարաձայնությունների պատճառով իր աներորդի Վարդան Վարդանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված որսորդական հրացանով մի քանի անգամ կրակել է նրա որովայնին, նույն հրացանով ու նույն վայրում կրակել է նաև Վարդանյանի աներորդի Դավիթ Բաղդասարյանի ոտքերին, առանց Վարդանյանի մեքենային տիրանալու դիտավորության՝ նստել է բակում կայանած մեքենան, հասել Մալաթիայի ոստիկանություն ու խոստովանել կատարածը:

Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասով և առանց տիրանալու նպատակի մեքենան առևանգելու համար՝ քր. օր.-ի 183 հոդվածի 1-ին մասով:

Թադևոսյանի աներորդի Վարդան Վարդանյանը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է դեպքից կարճ ժամանակ անց՝ 23-ն անց 45 րոպեին: Երկրորդ տուժողը՝ Դավիթ Բաղդասարյանը, ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Դատաքննության սկզբում Թադևոսյանը հայտարարեց, թե սպանության դիտավորություն չի ունեցել, իրեն մեղավոր է ճանաչում միայն կրակոցներ արձակելու համար:

Դատարանի առաջ կանգնած յուրաքանչյուր ամբաստանյալի մասին կարծիք կազմվում է ոչ միայն քրեական գործի հատորներում հավաքված նյութերի, նրա կատարած հանցավոր արարքի, այլև դատարանում նրա պահվածքի ու վարքագծի հիման վրա: Խոսքը ամբաստանյալի խոնարհությանը, հեզությանը չի վերաբերում: Մարդը կարող է պայքարող էություն ունենալ ու կռիվ տալ՝ իր տեսակետները դատարանում պաշտպանելու համար. դա հարգանքի արժանի համառություն կամ նույնիսկ խիզախություն կարող է լինել: Կան մարդկային որակներ, որոնք ակնհայտ են դառնում արտակարգ իրավիճակում՝ դատարանի դահլիճում որպես ամբաստանյալ հայտնված մարդու պահվածքում և վարքագծում: Յուրիկ Թադևոսյանը անզուսպ և անգութ, մանրախնդիր ու հիշաչար մարդու տպավորություն էր թողնում:

Նրա կրակոցներից սպանվել էր երիտասարդ աներորդին, որբ էին մնացել նրա երկու մանկահասակ երեխաները, դատարանում՝ նրա աչքի առաջ ողբում էր սպանվածի որդեկորույս մայրը, բայց Թադևոսյանը զղջում, ափսոսանք չէր արտահայտում՝ քիչ է, դեռ բոլորի հետ, այդ թվում՝ տուժողի իրավահաջորդի տեղում նստած սգավոր մոր հետ խոսում էր չարության պոռթկումներով, մատը սպառնագին թափահարելով, աջուձախ բոլորին մեղադրելով և մանր հաշիվներ ու հին վիճաբանություններ արևաշխարհ հանելով:

Ամբողջ դատական նիստի ընթացքում Թադևոսյանն իր պահվածքով, չարացած խոսքով ու մանրախնդիր հարցադրումներով բացասական էներգիա էր տարածում իր շուրջը: Երկու մարդու վրա կրակելով, մեկին սպանելով, մյուսին ծանր վիրավորելով՝ Թադևոսյանի չարությունը չէր պարպվել: Նա հանդարտված չէր, նրա խոսքում ու պահվածքում այնպիսի ատելություն էր եռում տուժողի ընտանիքի հանդեպ, որ տհաճ սարսուռ էր առաջանում:

Այս բռնկուն, ինչպես վկաների ցուցմունքներից պարզվեց՝ անզուսպ, բռնությունների հակում ունեցող մարդը որսորդմիության անդամ է եղել, որսորդական հրացան ունեցել, որն էլ որոշակի պահին գործադրել է մարդկային երկու կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելով: Երբևէ փորձաքննվե՞լ էր այս մարդը, նրա՝ որպես զենք ունեցողի ներքին դաժանությունը ի հայտ չէ՞ր բերվել երբևէ, նրա վտանգավորության վերաբերյալ հարց չէ՞ր բարձրացվել:

Այսօր դատարանում հնչեցին վկայություններ, թե Թադևոսյանը կնոջն անընդհատ բռնության, ծեծի ու ստորացումների է ենթարկել, կինը բազմիցս փախել է հայրական տուն, բայց իր իսկ ծնողների կողմից հորդորվել է հանուն ընտանիքի պահպանման, հանուն երկու երեխաների՝ վերադառնալ դաժան ամուսնու մոտ ու շարունակել հնազանդ կնոջ կյանքը:

Ընտանեկան բռնությունները, ստորացումները հանդուրժելը բռնացողի մեջ անպատժելիության, ամենակարողության պատրանք է ստեղծում, նա իրեն զգում է ընտանիքի անդամների սեփականատերը և աստիճանաբար ավելի է խստացնում վերաբերմունքը: Ընտանեկան բռնությունները ծածկադմփոց անելը հղի է անկանխատեսելի ու շատ ծանր, ողբերգական հետևանքներով, բայց մեր կանայք շարունակում են ենթարկվել ու լուռ հանդուրժել իրենց նկատմամբ գործադրվող պարբերական ճնշումները:

Սպանվածի կնոջ վկայությամբ՝ Թադևոսյանը վերջին շրջանում սպառնալիքներ է հնչեցրել տուժողի հասցեին, հայտարարել է՝ դուք չեք վայելի ձեր ունեցվածքը, մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել տուժողին. այս իրավիճակում պահպանվել է լուռ հանդուրժողականությունը, որը, ահա, եզրափակվել է կրակոցներով:

Թադևոսյանն ու տուժող Վարդանյանի քույրն ամուսնացել էին 1995 թվականին: Կարճ ժամանակ անց ծայր էին առել ընտանեկան անախորժությունները: «Մենք միշտ անհաշտ ենք եղել, ես տարել եմ ծեծ, անբարո խոսքեր, անհիմն խանդի հողի վրա վիճաբանություններ»,- դատարանում բառի բուն իմաստով ողբալով՝ ներկայացրեց Թադևոսյանի կինը: Նրանք նույնիսկ ամուսնալուծված չեն, դեռ ամուսիններ են համարվում, չնայած վերջին շրջանում փաստացի առանձին են ապրել: Թադևոսյանը չէր ներկայացել դատարան, ու ամուսնալուծությունը չէր կայացել:

Նրանց երկու երեխաներից մեկը՝ դուստրը, մոր հետ է բնակվում, դեռահաս որդին մնացել է հոր հետ: Մոր խոսքերով՝ տղային մեծացրել են թշնամանքի ոգով, մոր մասին գարշելի պատմություններով: Եթե դատարանի դահլիճում անգամ չզսպված այսպիսի չարության կողքին է մեծացել, այդ չարության պոռթկումների կրողն է դարձել երեխան, ապա խիստ մտահոգիչ է նաև նրա վիճակը, իրադրությունն ընկալելու և գնահատելու նրա դիտակետը: Պատանու համար սիրելի մարդը՝ հայրը, սպանել է քեռուն, ով, ըստ բազմաթիվ վկայությունների, ամեն բանով աջակցել է քրոջ ընտանիքին, օգնել նյութապես: Ի՞նչ հոգեվիճակում է հայտնվել հոր «բարիկադներում» գտնվող տղան:

Դեռահաս տղային գոնե շաբաթական երկու անգամ հանդիպելու համար մայրը ստիպված է եղել դատարան դիմել, դատական որոշումով հաստատել որդու հետ շփվելու իր իրավունքը: Սակայն միայն թղթի վրա գրված որոշումը բավական չէ, որ մայրը կարողանա հանդիպել, կապվել իր զավակին: Ամենամեծ վտանգը դատարանի դահլիճում Թադևոսյանի կողմից կնոջն ուղղված խոսքերն էին. «Քեզ տղեդ ա մորթելու»: Եվ սա սպանության համար մեղադրվող, շարունակական կրակոցներով երկու մարդու տապալած ամբաստանյալն ասում էր իր երկու երեխաների մորը, նա խոսում էր իր որդու մասին…

Սպանվածը՝ Վարդան Վարդանյանը, Ներքին Չարբախում հողակտոր ուներ, որտեղ խորտկարան է կառուցել, գործ դրել ու զարգացրել: Քրոջ ընտանիքին աջակցելու, կայուն աշխատանք չունեցող փեսային ոտքի կանգնեցնելու համար այդ հողակտորի եզրին տարածք է հատկացրել, նյութապես օգնել, որ նա ավտոլվացման կետ բացի: Այս ավտոլվացման կետի շուրջ էլ եղել են տարաձայնությունները, որովհետև վերջին շրջանում արդեն հայրական տանը բնակվող կնոջն անվերջ հետապնդելով, անվանարկելով, սպառնալիքներ տալով՝ Թադևոսյանն առաջացրել էր աներորդու զայրույթը, ու նա կտրել էր իր տարածքից ավտոլվացման կետ տարված հոսանքի գիծը: Հակասությունները քանի գնացել՝ խորացել էին, ատելությունը ավելի ու ավելի բուռն էր դարձել:

Դեպքի օրը, ըստ ողջ մնացած տուժող Դավիթ Բաղդասարյանի՝ Յուրիկ Թադևոսյանը «որսորդական», այսինքն՝ զինվորական արտահագուստով, որսորդական հրացանը անթաքույց ձեռքին բռնած՝ մուտք էր գործել Վարդանյանի խորտկարան, ասել՝ իմ երեխաների հացին վայիս եք դարձել, դե մեռեք, ու կրակել էր Վարդանյանի որովայնին: Վերջինս ընկել էր, «որսկանը» հրացանը պահել էր Դավիթի գլխին, ստիպել էր ծնկի գալ: Երիտասարդը անչափ վախեցել էր, աղաչել էր իրեն ողջ թողնել: Թադևոսյանը կրակել էր նրա ոտքին, ապա կրկին կրակոց արձակել ընկած Վարդանյանի որովայնին, հետո նորից կրակել Դավիթի ոտքին: Ըստ տուժողի և դեպքի ականատես վկա մատուցողուհու՝ նա փորձել էր ևս մեկ կրակոց արձակել Դավիթի վրա, բայց հրացանը չէր կրակել: Թադևոսյանը վերցրել էր սեղանին դրված բանալիները, բակում Վարդանյանի կայանած մեքենան նստել ու հեռացել՝ ծանր վիճակում գտնվող վիրավորներին թողնելով խուճապի մատնված մատուցողուհու հայեցողությանը:

Ողջ մնացած տուժող Դավիթը դատարան էր եկել հենակներով, նրա վիրավոր ոտքերը դեռ չեն ապաքինվել, երիտասարդը մեծ դժվարությամբ է քայլում, նստում, դատական նիստի կեսից՝ չկարողանալով նստած մնալ, նա տուն գնաց: Իսկ դեպքի պահին ապրած սթրեսի պատճառով վախենում էր անգամ նայել ամբաստանյալ Թադևոսյանի սառը, քամահրական դեմքին:

Այս հանցագործությունը վիճաբանության ընթացքում չէր կատարվել, փոխադարձ կռվի ժամանակ չէին հնչել կրակոցները: Բանական մարդը որսորդական զենքն առել ու բացեիբաց մտել էր խաղաղ աշխատող մարդու աշխատավայր և կրակոցներ էր արձակել երկու հոգու վրա: Այս պայմաններում կատարված ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքներն անգամ կարծես լիովին չեն արտացոլում տեղի ունեցածը…

Ներընտանեկան ինչ տարաձայնություններ էլ լինեին, նման սառնասիրտ հաշվեհարդարով չպետք է հանգուցալուծվեին, սա չէ մարդկայինն ու քաղաքակիրթը: Սա չէ խնդիրներ լուծելու եղանակը, միմյանց ոչնչացնելը չէ մարդկանց գերագույն նպատակը, միմյանց հետ խոսելու ձևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում