Հորդառատ անձրևների հետևանքով Մեծ Բրիտանիայում գրանցվել է առաջին մահվանց դեպքը. տղամարդը զոհվել է իր ավտոմեքենայում, որը ջուրը քշել ու տարել է կամրջի տակ` հաղորդում է Sky News-ը:
Մինչ փրկարար ծառայության աշխատակիցները կհասնեին դեպքի վայր, տղամարդն արդեն մահացել էր:
Վերջին օրերին Ուելսում հարյուրավոր վարորդներ իրենց ավտոմեքենաներով հայտնվել են խցանումների մեջ ՝ շրջապատված ջրով: Սոմերսեթ դքսության հարավ-արևմուտքում շուրջ 2500 հազար անգլիացի քամու պատճառով մնացել էր առանց էլեկտրականության:
Այսօր Անգլիայի և Ուելսի անվտանգության ծառայությունները տվել են 91 հեղեղումների մասին մոտ 91 նախազգուշացում ու 213 արտակարգ հաղորդագրություն:
«Ես ստացել եմ ավելի քան 250 զանգ ու շատ եմ խնդրում մարդկանց զանգահարել միայն այն ժամանակ, երբ իրենց կյանքը վտանգված է»,- ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը:







































