Նահատակված հերոսների ժամանակն անցել է՝ Օսկանյանի առաջադրումը կատաստրոֆա կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից Վարդան Օսկանյանի թեկնածության առաջադրմանը: Ըստ սոցիոլոգի՝ այն մարդն, ով գլուխն այդպես է պահում և խոսում, չի կարող նախագահ դառնալ: Նա նաև բացառեց Վարդան Օսկանյանի միասնական թեկնածու լինելու հնարավորությունը։
Խոսելով Գագիկ Ծառուկյանից ՝ Ադիբեկյանն ասաց, որ իր ընտրողների շրջանում նա իդեալական նախագահ է: Թեև, Ադիբեկյանի խոսքերով, նա ունի թույլ կողմեր, որոնք այսքան տարիներ չի կարողանում հաղթահարել: «Կռված տղա չէ, բայց ատրճանակ ունի, դա հանրային դիցաբանական ինչ-որ մի բան է»,- նշեց Ադիբեկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավարի ոսկեզոծ ատրճանակին:









































