Ճապոնիայի ոստիկանությունը կալանավորել է մի տղամարդու, որն ավելի վաղ պատանդ էր վերցրել մի քանի մարդու Տոյոկավա քաղաքի բանկերից մեկում: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով NHK հեռուստաընկերությանը:
Դեպքը տեղի է ունեցել ճապոնական գլխավոր կղզու գլխավոր մասում: Պատանդներից ոչ ոք չի տուժել: Դանակով զինված տղամարդը, բացի ջրից ու մթերքից, պահանջել է հրավիրել մամլո ասուլիս ու երկրի վարչապետ Յոսիհիկո Նոդայի հրաժարականը:
Ոստիկանությունը ստիպված էր դիմել չարագործին չեզոքացնելու այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ազատ արձակել բոլոր կանանց՝ դրանով իսկ խախտելով իր խոստումը: Հանցագործի անձը դեռ չի հրապարակվում:







































