Գյումրիի թիվ 35 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, Գյումրիի ՀԱԿ գրասենյակի ղեկավար Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում նրա փոխարեն սատարում է իշխանության ներկայացուցիչ Արման Սահակյանին:
Մ. Գրգորյանը նշեց, որ այդ փաստին ոչ մի կերպ չի վերաբերվում, և դա իր համար նորություն չէ. «ԲՀԿ-ն չի սատարում ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանին, սատարում է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքի մեկ տեղական կառույց, որը ղեկավարում է Սամվել Բալասանյանը:
Ես վաղուց գիտեի, որ նա սատարում է Արման Սահակյանին, դա նորություն չէ: Հենց առաջադրման պահից էլ սատարում էր: Իսկ թե ինչու է որոշել վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտարարել այդ մասին, չեմ կարող ասել: Ես շատ լավ գիտեմ՝ ինչու է սատարում Արման Սահակյանին, բայց թող ինքն անկեղծանա և ասի»,- նշեց Մուրադ Գրիգորյանը:









































