Բրիտանական Իփսվիչ քաղաքի Նորթգեթի բարձրագույն դպրոցն իր ուսուցիչների համար պրոֆեսիոնալ սրբագրիչ է փնտրում: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը՝ աշխատատեղի մասին հաղորդագրությունը հայտնվել է դպրոցի կայքում:
«Աշխատանքը նախատեսում է ծնողական ժողովներից առաջ ծնողների համար մանկավարժական հաշվետվությունների քերականական, ուղղագրական և կետադրական սխալների ստուգում: Պետք է ապահովել աշակերտների առաջադիմության մասին հաշվետվությունների լավ, գրագետ, հետաքրքիր գրված լինելը»,- ասվում է հայտարարությունում:
Բացի այդ՝ սրբագրիչը պետք է անհատական զրույցներ և թրեյնինգներ անցկացնի «ծույլիկ» ուսուցիչների հետ:
Դպրոցի տնօրինությունը նրան աշխատանքի կընդունի մասնակի զբաղվածության հիմունքներով, քանի որ ծնողական ժողովները հաճախակի չեն անցկացվում:









































