Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը համընդհանուր ուշադրության կենտրոնում են: Վերջերս Քեյթ Միդլթոնը հրաժարվել էր հանդիպել Քարդաշյանի հետ: Եվ ահա, վերջին նորությունը. Քիմ Քարդաշյանին Մայամիի բանալի է շնորհվել, հայտնում է purepeople.ru-ը:
Բանն այն է, որ Քիմը քրոջ` Քորթնիի հետ, նկարահանում են «Քիմն ու Քորթնին գրավում են Մայամին» ֆիլմը: Մայամիի քաղաքապետը հանդիպել է նրանց և հանդիսավոր կերպով անձամբ հանձնել քաղաքի խորհրդանիշը:
Միջոցառման ժամանակ Քիմը կրել է աբստրակտ նախշերով կարճ հագուստ Sally LaPointe-ից, որը ցույց է տվել նրա ոտքերի գեղեցկությունը:
Քորթնին կրել է անհամաչափ փեշերով, ավելի երկար զգեստ, սև-սպիտակ գրաֆիկական նախշերով, իրանն ընդգծել է գոտու միջոցով:









































