Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում բացվել է «Մեկ պատուհան»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում «Մեկ պատուհան» սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն առավել արդյունավետ իրականացնել: Բնակիչներին այստեղ կսպասարկեն մասնագիտական բարձր որակավորում ունեցող իրավախորհրդատուներ և մասնագետներ, ինչը հնարավորություն կտա առավել բարելավելու քաղաքացիների և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների մակարդակն ու սպասարկման որակը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել պայմաններին:

««Մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող այս նոր գրասենյակի բացումը, վստահ եմ, մեծապես կնպաստի մեր քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն փաստաթղթի տրամադրման գործընթացը առավել հեշտ և մատչելի դարձնելուն: Այստեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պատշաճ մակարդակի և որակի ծառայություններ մատուցվեն: Բնակիչների հետ մշտական կապը պահպանելու և բարձրացվող խնդիրներին առավել արագ լուծումներ տալու նպատակով մենք սահմանել ենք նաև ընդունելության կարգ, համաձայն որի աշխատակազմի յուրաքանչյուր վարչություն ունի ընդունելության հատուկ օր: Բացի այդ, սահմանված կարգի համաձայն բոլոր 12 վարչական շրջաններում հինգշաբթի օրերին կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նորաբաց գրասենյակի միջոցով կիրականացվեն ցանկացած բնույթի քաղաքաշինական և հողօգտագործման փաստաթղթերի, այդ թվում՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքների, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, շինարարության և քանդման թույլտվությունների, ավարտված շինարարության փաստագրման ակտերի, գլխավոր հատակագծերի, նշահարման ակտերի, տեղագրական հանույթների և այլ փաստաթղթերի տրամադրում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է քաղաքապետարանի երկու մասնաշենքերում և վարչական շրջաններում առավել մատչելի ու տեսանելի վայրում փակցնել քաղաքապետարանի վարչության պետերի և վարչական շրջանների ղեկավարների ընդունելության օրերի ժամանակացույցն ու քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարները:

Գրասենյակի աշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև վարչական երկրորդ մասնաշենքի վերջերս վերանորոգված հարկաբաժիններով և ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում