BBC կորպորացիայի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Թոնի Հոլը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Հոլը կզբաղեցնի կորպորացիայի ղեկավար Ջորջ Էնտուիսլի տեղը: Նրա հեռանալու պատճառը այն տեսանյութն է, որը սխալմամբպահպանողական քաղաքական գործչին մեղադրել է մանկապղծության մեջ: Էնտուիսլը մտել է BBC-ի պատմության մեջ որպես գլխավոր տնօրենի պաշտոնը ամենից քիչ՝ 7 շաբաթզբաղեցրած թեկնածու:
Լորդ Հոլը ներկայում հանդիսանում է թագավորական «Քովենթ-Գարդեն» օպերային թատրոնի տնօրենը: Ավելի վաղ նա ղեկավարել է կորպորացիայի լրատվական ստորաբաժանումը՝ BBC news-ը:
BBC-ի հոգաբարձուների խորհրդի ղեկավար լորդՊատենը հայտարարել է, որ Հոլը «ճիշտ թեկնածու է BBC-ն ներկայիս ճգնաժամից դուրս բերելու համար»: Նրա լրագրողական փորձը անգնահատելի կլինի այն պահին, երբ կորպորացիան փորձում է վերականգնել իր հեղինակությունը՝ ասել է նա:«Վերջին 8 շաբաթները շատ ցավագին էին BBC-ի համար»,-հավելել է նա:









































