Friday, 03 07 2026
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ը, «Հայաստան» Հիմնադրամը և Visa-ն հայտարարում են Հայաստանում առաջին բարեգործական քարտի թողարկման մասին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Հայաստան» համահայկական hիմնադրամը հետ համատեղ, Հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ, առաջին անգամ Հայաստանում թողարկել են բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը:

Նախագծի նպատակը Հայաստանի մանկատների երեխաներին օժանդակող ծրագրերի ֆինանսավորման համար միջոցների հավաքագրումն է:

Բարեգործական քարտը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ ջանքերի և շոշափելի ֆինանսական ծախսերի իրականացնել կանոնավոր նվիրատվություններ` կատարելով ներդրում մանկատների երեխաների օժանդակության կարևոր գործում:

Բարեգործական ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին փոխանցում է Visa «ԲԱՐԵՐԱՐ» Քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.3%-ը, ինչպես նաև Քարտի սպասարկման վարձի 50%-ը: Այս գումարները կվճարվեն Բանկի սեփական միջոցներից: Քարտապանները, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան կատարել հավելյալ ամենամսյա նվիրատվություններ` քարտի պատվիրման ժամանակ իրենց կողմից սահմանված չափով:

Օրինակ, երբ Դուք կատարում եք հետևյալ գումարի գնում

Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով Բանկի կողմից Հիմնադրամին փոխանցվում է հետևյալ գումարը.
5 000 ՀՀ դրամ 15 ՀՀ դրամ
10 000 ՀՀ դրամ 30 ՀՀ դրամ
15 000 ՀՀ դրամ 45 ՀՀ դրամ

Հավաքագրված միջոցների ծախսման ուղղությունները կսահմանվեն տարեկան մեկ անգամ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի քարտապանների շրջանում անցկացվող հարցման արդյունքների հիման վրա: Նվիրաբերված միջոցները կուղղվեն այն ծրագրերին, որոնք կստանան քարտապանների ձայների մեծամասնությունը:

Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը կարող է օգտագործվել որպես աշխատավարձային քարտ, որը Բանկի կողմից իրականացվող աշխատավարձային ծրագրերի շրջանակներում կսպասարկվի անվճար` այս նախաձեռնության շուրջ հնարավորինս շատ անհատների համախմբելու նպատակով:

«ԲԱՐԵՐԱՐ» նախաձեռնությունը Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող միջոցառումների մասն է կազմում և թույլ է տալիս ընդլայնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Հիմնադրամի միջև ձևավորված համագործակցությունը: Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատի դառնալու նվիրատու և բարեգործություն անելու` ընդամենը առօրյա վճարումները Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարելու միջոցով: Վստահ եմ, որ մեր շատ հայրենակիցներ, ինչպես նաև Բանկի և Հիմնադրամի աշխատակիցները կմիանան այս բարեգործական ծրագրին: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի անունից շնորհակալություն եմ հայտնում Visa ընկերության մեր գործընկերներին` այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունելու և իրականացման ընթացքին աջակցելու համար»,- ասում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը հիանալի հնարավորություն է տալիս անգամ փոքր նվիրատվություններով դառնալ Հիմնադրամի նվիրատու և աջակցել մանկատներում բնակվող երեխաների համար մեր կողմից իրականացվող ծրագրերին: Առաջին անգամ Հիմնադրամի և Հայաստանի պատմության մեջ մենք հնարավորություն ունենք կիրառել բարեգործություն կատարելու այսպիսի հարմար և ժամանակակից միջոց: Մեզ համար կարևոր է նաև այն, որ նախաձեռնությանը միանալու հնարավորություն են ստանում ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլ նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր դեկտեմբերի 1-ից սկսած կարող են քարտը պատվիրել Բանկի կայքի միջոցով և այն ստանալ Հայաստան ժամանելուն պես: Սա նաև ուղերձ է Հայաստանի և Սփյուռքի կազմակերպություններին ու անհատներին` միավորելու իրենց ջանքերը մանկատների երեխաների կյանքը փոխելու նպատակով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ և կգործեն մեզ հետ ձեռք ձեռքի», – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Visa ընկերության Կովկասյան տարածաշրջանի ռեգիոնալ մենեջեր Իրինա Կամխաձեն ասում է. «Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում առաջին անգամ թողարկել բարեգործական ծրագրով Visa քարտ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում: Visa քարտերը նվիրատվություն կատարելու նոր եղանակ են, որոնք բնակչության առավել լայն զանգվածներին առաջարկում են բարեգործություն կատարելու առավել արագ և հարմար մեխանիզմներ: Քարտի անվանումը խորհրդանշական է, և մենք հավատում ենք, որ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը կնպաստի բարեգործության մշակույթի ամրապնդմանը Հայաստանում և կօգնի հանրության միասնական ջանքերն ուղղել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում