Սինգապուրում տաքսիստը Թայլանդի զբոսաշրջիկ ընտանեկան զույգին վերադարձրել է նրանց կողմից ավտոմեքենայի մեջ մոռացված գումարը,- հաղորդում է France-Presse-ը:
Գործակալության տեղեկություններով՝ տաքսիստի հայտնաբերած տուփում գրեթե 900 հազար դոլար է եղել:
Ըստ վարորդի խոսքերի՝ ինքը հայտնաբերել է տուփը այն բանից հետո, երբ զույգը իջել է առևտրի կենտրոնի մոտ: Նա նայել է տոպրակի մեջ և այնտեղ գումար տեսել: Այնուհետև գնացել է այն գրասենյակ, որտեղ աշխատում է և տնօրենին հայտնել է գտածի մասին:
«Փողն ինձ վերցնել չէի կարող։ Չէ՞ որ դա իմը չէր, ինչ պիտի անեի»,- հայտարարել է վարորդը՝ պատասխանելով այն հարցին, թե մտքով չի՞ անցել յուրացնել գումարը։
Շուտով զբոսաշրջիկները հայտնել են տրանսպորտային գրասենյակին, որ իրենց տաքսիներից մեկում կորցրել են փողերը: Մի քանի ժամ անց նրանք ժամանել են ընկերության գրասենյակ, որտեղ նրանց են սպասել տաքսիստն ու փողերը: Զույգը շնորհակալություն է հայտնել վարորդին և նրան գումարային պարգև է շնորհել. գումարի չափը չի հաղորդվում:









































