Գազայի հատվածում հակամարտության հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 140-ը, գրեթե 1 000 մարդ վիրավոր է, հայտնում է Agence France-Presse-ը` հղում անելով ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրի հայտարարությանը:
Ավելի վաղ հայտնում էին պաղեստինյան կողմից ավելի քան 120 սպանվածների մասին:
Հիշեցնենք` 2012-ի նոյեմբերի 14-ից Իսրայելը Գազայի հատվածում սկսել է «Ամպե սյուն» ռազմական գործողությունը, որի նպատակն է զինյալներին և նրանց ինֆրակառուցվածքները ոչնչացնելը: Իսրայելական կողմից սպանվել է 3 խաղաղ բնակիչ և զինծառայող:
Երեքշաբթի օրը պաղեստինցիներն ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ` այդ թվում փորձելով ոչնչացնել Երուսաղեմը: Իսրայելը կրակ է բացել, մասնավորապես, Գազայի հատվածում գտնվող ութհարկանի շենքի վրա, որտեղ, ենթադրաբար, գտնվում է ՀԱՄԱՍ-ի հետախուզական կենտրոնը: Երեքշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ անկլավում զինադադարն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվա գիշերը, սակայն Իսրայելը շարունակում է հրթիռային հարվածների և անկլավ մաքսանենգ զենքի ներմուծման դադարեցման միջազգային երաշխիքներ պահանջել:
Զինադադարի համաձայնագրի քննարկումը հետաձգվել է մինչև առավոտ:








































