Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը տեղական ոստիկանության կողմից հարցաքննվել է որպես աղջկա վրա հարձակում գործելու կասկածյալ:
Բժիշկները 27-ամյա աղջկա վրա հարձակում գործելու հետքեր են արձանագրել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին Լիվերպուլի թաղամասերից մեկում:
17-ամյա ֆուտբոլիստին չեն ձերբակալել, սակայն ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: Այս հարցի շուրջ հավելյալ տեղեկություններ դեռևս չկան:






































