Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Գազայի հատված մեկնելուց առաջ Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում հանդիպել է լրագրողների հետ:
Անդրադառնալով Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման խնդրին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան այդ հարցում համաձայնության է եկել այն երկրների հետ, որոնք Թուրքիային մատակարարելու են Patriot զենիթա-հրթիռային համալիրներ.
«Թուրքիային Patriot համալիրներ մատակարարող երկրները հստակեցված են, և մենք համաձայնության ենք եկել նրանց հետ: Պաշտոնական դիմումը կուղարկվի մոտ ժամանակներս: Գործընթացը գտնվում է իրագործման փուլում, իսկ բանակցությունները՝ եզրափակիչ փուլում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Թուրքիային Patriot զենիթա-հրթիռային համալիրներ կարող են ուղարկել Գերմանիան ու Նիդերլանդները:








































