Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Գազայի հատվածի դեմ Իսրայելի ցամաքային օպերացիա սկսելու հնարավորությունը.
«Գազայի հատված ցամաքային զորքերի մտցնումն առաջին հերթին կվնասի Իսրայելին, քանի որ դա կհանգեցնի տարածաշրջանում Իսրայելի է՛լ ավելի մեծ մեկուսացմանը: Թուրքիան ու տարածաշրջանի մյուս երկրները տագնապով են ընկալում Գազայում ցամաքային օպերացիա սկսելու պատրաստակամության մասին Իսրայելի հայտարարությունները: Դրանով իսկ Իսրայելն վերջնականապես կամրագրի ագրեսորի իր կարգավիճակը և իրեն է՛լ ավելի կմեկուսացնի տարածաշրջանի երկրներից»:







































