Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսը Թուրքիայից գնելու է 10 Anka անօդաչու հետախուզական թռչող սարք: Թերթի տվյալներով՝ կողմերը 2.5 ամսվա բանակցություններից հետո արդեն իսկ համաձայնագիր են ստորագրել այդ մասին:
Թուրքական TUSAŞ օդատիեզերական արդյունաբերության պետական ընկերության գլխավոր տնօրեն Մուհարեմ Դորթքաշլըն հայտարարել է, որ Թուրքիայի հարևանների մեծ մասը հետաքրքրություն է ցուցաբերում Anka-ի նկատմամբ: Թուրքիայում Anka-ի զանգվածային արտադրությունը մեկնարկելու է 2013 թվականին: Anka-ի արագությունը կազմում է 740 կմ/ժամ:





































