Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը «Վեցյակին» և ԱԷՄԳ-ին կոչ է արել հնարավորինս շուտ կառուցողական «միջուկային» բանակցություններ անցկացնել Իրանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խվան Չուն Ինգը:
Վերջինիս խոսքերով՝ Չինաստանը վստահ է, որ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման միակ ուղին են: Նա անհրաժեշտ է համարել, որ «Վեցյակը» և ԱԷՄԳ-ը հնարավորինս շուտ Իրանի հետ սկսեն կառուցողական, համապարփակ և երկարատև բանակցություններ:
Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ կողմերը կներդնեն բոլոր ջանքերը՝ դրական արդյունքներ արձանագրելու համար:










































